04-12-2025 / 17:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԽՄԿ-ը կողմերի հետ կապի մեջ է ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով

2021/06/30 13:10
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի:

«Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան դրանից 27 տարի առաջ: Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 միլիոն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են:

Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա եւ հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այս ոլորտում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար»,- նշել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ռազմագերիների հայրենադարձման գործընթացին՝ նշելով, որ այս մասով առաջընթաց կա, գերիները վերադառնում են տուն, սակայն կողմերի միջև դեռևս վեճերը շարունակվում են որոշ ձերբակալվածների մասով նրանց կարգավիճակի հետ կապված:

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- հավելել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ կազմակերպությունն ունի ձերբակալվածների հետ անմիջական հասանելիություն: Ըստ Մաուրերի` Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ:

«Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն միմյանց միջև: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական սահմանեն այդ անձանց կարգավիճակը: Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հույս ունի, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այդ անձանց մասով:

Նախորդ Լուրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. կաթողիկողը մեկնում է Վատիկան

Հաջորդ Lուրը

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ

Այլ Լուրեր

Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)