03-02-2026 / 11:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը. Ռուբինյան. Sputnik Արմենիա

2021/07/01 14:15
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հետպատերազմյան իրողություններին, Արցախյան հիմնախնդրին ու հայ–ադրբեջանական հարաբերություններին։

Ռուբեն Ռուբինյանի հավաստմամբ` հայ ռազմագերիների վերջին խմբի վերադարձը միանգամյա գործողություն չէ, այլ գործընթաց, որը լինելու է շարունակական, հետևաբար հայկական կողմի համար այդ հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցություններն առաջնահերթություն են։ Խոսելով պատերազմից հետո անընդհատ շահարկվող Մեղրիի միջանցքի մասին, որին հաճախ անդրադառնում են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները, Ռուբինյանը պարզապես խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին, որոնք զուտ իրենց ցանկությունն են հայտնում տվյալ հարցի կապակցությամբ։

«Աշխարհում չկա որևէ պետություն, որը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, բացի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հղում չկա Սյունիքով կամ որևէ այլ հայկական տարածքով միջանցք բացելու մասին։ Հայտարարության համաստորագրող Ռուսաստանը նույնպես երբևէ չի խոսել միջանցքի մասին։ Աշխարհի այլ կենտրոններ երբևէ չեն խոսել միջանցքի մասին։ Եռակողմ հայտարարություն մեջ հստակ արձանագրված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը որպես համաձայնեցված հարց, իսկ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունն ավելի է բացում այդ կետը։ Այնտեղ պարզ գրված է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Որևէ խոսք որևէ միջանցքի մասին ՀՀ սուվերեն տարածքի մեջ չկա և չի կարող լինել, հետևաբար Հայաստանը երբեք այդ հարցը չի քննարկի»,– նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Անդրադառնալով պաշտոնական Բաքվից հնչող այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ` ճանաչելով վերջինիս տարածքային ամբողջականությունը, Ռուբինյանն ընդգծեց, որ արցախյան հակամարտությունը տակավին չի հանգուցալուծվել, քանզի Արցախի կարգավիճակի հարցը մնում է բաց, և այդ մասին խոսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուբինյանի պնդմամբ` Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիր չի ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը։ 

Նախորդ Լուրը

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հանձնառու է իր մասնակցությունն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱՄՆ դեսպան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հանձնառու է իր մասնակցությունն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱՄՆ դեսպան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)