03-02-2026 / 18:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Արման Թաթոյան

2021/07/02 10:07
Ադրբեջան, Արցախ, Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում  ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: 

«Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի:

Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ:

Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը:

Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է։ Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում է:

Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն»,- ասված է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը Թուրքիային ընդգրկել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցանկում

Հաջորդ Lուրը

Իսրայելը, ի պատասխան պայթուցիկ նյութերով փուչիկների, հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի զենքի պահեստի ուղղությամբ

Այլ Լուրեր

Արցախ

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը, ի պատասխան պայթուցիկ նյութերով փուչիկների, հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի զենքի պահեստի ուղղությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)