Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ՝ ողջունելով ականապատման քարտեզների դիմաց նրանց վերադարձը։
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող Հայաստանի 15 քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի (Վարանդա) և Զանգելանի (Կովսականի) շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը: Սա կարևոր քայլ է լարվածության թուլացման և կողմերի միջև վստահության վերականգման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ը միաժամանակ կողմերին կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ սկսել բովանդակային երկխոսություն և ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ վերահաստատելով Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։
Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:
Վերադարձած գերիներն են.
- Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ
- Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ
- Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ
- Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ
- Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ
- Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ
- Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ
- Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ
- Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ
- Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ
- Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ
- Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ
- Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ
- Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ
- Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ