22-07-2026 / 14:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳՆ. Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունները կարող են վտանգել տարածաշրջանային խաղաղությունը

2020/01/04 19:28
Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաղդադում Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկի՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 
«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: 

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության »:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:

Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:

Նախորդ Լուրը

Իրանի նախագահ. «Երկիրը գտնվում է պատերազմական պայմաններում»

Հաջորդ Lուրը

Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ Հայաստանը դրսևորում է հավասարակշռված դիրքորոշում․ Իրանագետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
Անվտանգություն

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026
Անվտանգություն

Ֆրանսիան 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելի սոցիալական ցանցերից օգտվել

22/07/2026
Հաջորդ Lուրը

Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ Հայաստանը դրսևորում է հավասարակշռված դիրքորոշում․ Իրանագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի պահանջները Հորմուզի նեղուցի վերաբերյալ վտանգավոր նախադեպ կստեղծեն

22/07/2026

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Իրանի հետ

22/07/2026

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026

Թրամփը խոստացել է աջակցել Լիբանանին և հայտարարել ԱՄՆ-Լիբանան ուղիղ չվերթների վերականգնման մասին

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)