ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ իշխող մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին՝ տալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կատարում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: