Իրանի նահագահ Էբրահիմ Ռայիսիի հրամանագրով Մոհամմադ Մոխբերը նշանակվել է նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։
Նա եղել է Իրանի խոշորագույն Մոսթազաֆան հիմնադրամի փոխնախագահը։ Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները նա զբաղեցրել է նաև Խուզիստանի փոխնահանգապետի պաշտոնը։ Մոխբերը ներառված է եղել այն մարդկանց ցուցակում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել։
Ռայիսիի մյուս հրամանագրով Ղոլամհոսեյն Էսմայիլին նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Էսմայիլին մինչև այս զբաղեցնում էր դատական իշխանության խոսնակի ու ղեկավարության ներկայացուցչի պաշտոնը։