Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սկսել է Աֆղանստանից դուրս բերման գործընթացը, հաղորդում է Ermenihaber-ը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002 թվականից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով աֆղան ազգի ցանկության դեպքում նրա կողքին մնալու իր խոստմանը, որոշակի պայմանների առկայության դեպքում Թուրքիան պատրաստ է շարունակել ապահովել միջազգային Համիդ Կարզանի օդանավակայանի անվտանգությունը, ինչը արել էր վերջին 6 տարիների ընթացքում», – ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարթույան տարածած հայտարարության մեջ։
Սակայն երկրի կառավարումն իր ձեռքն առած թալիբան շարժումը պնդել է, որ մինչև օգոստոսի 31-ը ոչ մի օտար զինուժ, այդ թվում նաև՝ թուրքական, չպետք է մնա Աֆղանստանում։ Ըստ նախարարության՝ զորքերի տարհանումը սկսվել է օգոստոսի 25-ի երեկոյան։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ տեղեկացրել է, որ գործընթացը կտևի 24-36 ժամ։