22-07-2026 / 20:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի կառավարության ձևավորման գործընթացը մտել է վերջնական փուլ

2021/09/10 14:54
Անվտանգություն, Մերձավոր Արևելք


Լիբանանի նախագահ Միշել Աունը և նորանշանակ վարչապետ Նաջիփ Միքաթին համաձայնության են եկել երկրի նոր կառավարության կազմի հարցում, որը կազմված կլինի 24 նախարարից։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Լիբանանի կառավարական պալատի աղբյուրը։


«Երկրի ղեկավարը կարող է հենց այսօր էլ հաստատել կառավարության կազմը և ստորագրել համապատասխան փասթաթուղթ։ Սպասվում է, որ առաջիկա ժամերին վարչապետ Միքաթին Բաաբդա պալատում կլինի», -ասել է աղբյուրը։

Աղբյուրը որոշ տեղեկություն է հայտնել նաև հնարավոր նշանակումների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ սպասվում է, որ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցնի Աբդալլա Բու Հաբիբը (քրիստոնյա մարոնիտ), ՊՆ ղեկավար կլինի Մորիս Սլիմը (ուղղափառ քրիստոնյա), ֆինանսների նախարարի պաշտոնը կստանձնի Յուսեֆ Հալիլ, իսկ ՆԳՆ-ի ղեկավար կնշանակվի սյունիական համայնքի պաշտոնաթող գեներալ Մարվանա Զեյնան։


Նշվում է, որ կառավարության կազմի հետաձգման հարցի գլխավոր պատճառն այն է, որ լիբանանական իշխանությունները չէին կողմնորոշվում, թե ում նշանակել ֆինանսների նախարարի պաշտոնում։


Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունը հրաժարական էր տվել նախորդ տարի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո։ Թեև Լիբանանում մի քանի անգամ փորձ է արվել ձևավորել նոր կառավարություն, սակայն բոլոր փորձերը ձախողվել են։ Կառավարության հրաժարականից շուրջ մեկ տարի անց հնարավոր է, որ օգոստոսին վարչապետ նշանակված Միքաթիի գլխավորությամբ Լիբանանը նոր կառավարություն ունենա:

Նախորդ Լուրը

Կատարի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են Թեհրանում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
ԱՄՆ

Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի պահանջները Հորմուզի նեղուցի վերաբերյալ վտանգավոր նախադեպ կստեղծեն

22/07/2026
Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)