Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: Այս մասին վրացի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում սեպտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:
«Դա հաջող միջնորդության աննախադեպ իրադարձություն էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»: