Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցով գտնում է Վրաստանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զաքիր Հասանովը այցի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվելու են վրաց-ադրբեջանական ռազմական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Հասանովը մասնակցելու է նաև Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների` տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող հանդիպմանը։