Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Պաշտպանության բանակում զոհեր չկան: Ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորվել է վեց զինծառայող, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Նա նշել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում այցելել է վիրավոր զինծառայողներին: Այժմ Արցախում մարտական գործողություններ չեն ընթանում:
Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը ևս Հանրային ՀԸ-ի «Լուրերի» հետ զրույցում հերքել է տարածվող տեղեկությունը, որ Արցախի շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողներ են զոհվել: