26-05-2026 / 06:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսում չեղարկվել է արտակարգ դրությունը

2021/10/26 14:46
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հոկտեմբերի 25-ին չեղարկել է երկրում արտակարգ դրության երկարաձգումը, որը գործում էր դեռևս 2017թվականից:

«Ես ուրախ եմ, որ մենք միասին կիսում ենք այս պահը, որին հասել ենք մշտական պայքարի և աշխատասիրության շնորհիվ: Եգիպտոսը դարձել է անվտանգության և կայունության օազիս տարածաշրջանում: Այդ պատճառով էլ ես որոշել եմ դադարեցնել արտակագ դրության երկարաձգումը»,- ֆեսբուքյան էջում գրել է Եգիպտոսի նախագահը:

Նրա խոսքով՝ եգիպտացի ժողովուրդը այս որոշմանը հանգել է տարիների ընթացքում՝ «անկեղծորեն աջակցելով զարգացման և կառուցման բոլոր ջանքերին»:

Նշենք, որ արտակարգ դրությունը Եգիպտոսում սահմանվել էր 2017 թվականի ապրիլին, երբ ծայրահեղականները ահաբեկչական հարձակում իրականացրին Տանտա և Ալքեսանդրիա քաղաքների եկեղեցիներում: Այդ ժամանակ զոհվել էին 45 քաղաքացիներ, տուժել՝ ևս 120 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը: Այս իրադարձություններից հետո Եգիպտոսում սահմանվել էր արտակարգ դրություն 3 ամիս ժամկետով, որը պարբերաբար երկարաձգվել է:

Նախորդ Լուրը

Շուտով Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները

Հաջորդ Lուրը

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Վարանդայի միջազգային օդանավակայանում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026
Անվտանգություն

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026
ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Վարանդայի միջազգային օդանավակայանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)