11-07-2026 / 13:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի փորձագետ. «Ադրբեջանը տարածաշրջանի տարանցիկ նախագծերում չի կարող վստահելի կողմ լինել»

2021/11/01 13:41
Ադրբեջան, Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Իրանը համոզված է, որ Կովկասի կայուն խաղաղության և զարգացման համար հաղորդակցական ուղիները պետք է բացվեն առանց քաղաքական, էթնիկ նկատառումների կամ պատմական պատրանքների և կեղծիքների վրա հիմնված տարածքային նկտրումների։

Այս նկատառումն արել է Եվրասիական հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին՝ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի կազմակերպած «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական տարածաշրջանը» խորագրով վեբինարի ընթացքում:

Փորձագետն ընդգծել է, որ Բաքվի և Անկարայի «միջանցքի» մասին պնդումները չեն համապատասխանում  2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետին, որով առանց վայր կամ ժամանակ հստակեցնելու նշվում է միայն  Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցական ուղիների բացման մասին։

Քազեմիի դիտարկմամբ՝ պատրանքային միջանցքը Թուրքիայի պանթյուրքիստների Միջերկրական ծովը չինական Սինծիանին միացնելու ծրագիրն է։

«Այս պատրանքային միջանցքի նպատակներն են Հայաստանի էթնիկ պաշարումը,  Ադրբեջանի վերածումը «Թուրքիայի հովանու ներքո» գտնվող երկրի, Ադրբեջանի կրոնական արժեքների փոփոխությունը, ադրբեջանական մշակույթի վերածումը անատոլիական-թուրքական պարտադրված մշակույթի»,-նշել է իրանցի փորձագետը։

Քազեմին անդրադարձել է նաև Բաքվի վերջին գործողություններին, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների երթևեկության համար խոչընդոտների ստեղծմանը:

Ըստ Քազեմիի՝ Բաքվի այս գործողությունները ոչ միայն բեռնափոխադրումների մասին միջազգային կոնվենցիաների խախտում է, այլև ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանի տարանցիկ նախագծերում չի կարող վստահելի կողմ լինել։

«Մի երկիր, որը պատրաստ չեղավ Նախիջևանի հետ կապ ապահովելու հարցում Իրանի 30 տարվա ծառայության դիմաց երեք ամիս համագործակցել Գորիս-Կապան ճանապարհին, ինչպես կարող է Հայաստանը Ռուսաստանին կապող դեր կատարել, այն պարագայում երբ միևնույն ժամանակ շարունակում է հայերի նկատմամբ ազգային ատելություն տարածել»,-ընդգծել է Քազեմին։

Նա հավելել է, որ Բաքվի գործողությունները կրկնապատկել են Թեհրանի և Երևանի միջև հաղորդակցական ուղիների զարգացման անհրաժեշտությունը, բացի այդ վերջիններ աշխարհագրական առանձնահատուկ դիրքի շնորհիվ տարածաշրջանային և միջազգային նախագծերում տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ ունեն։

Նախորդ Լուրը

ԱՄԷ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Լիբանանից

Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-ից 12-ը զորավարժություններ կանցկացնի ՌԴ տարածքում

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-ից 12-ը զորավարժություններ կանցկացնի ՌԴ տարածքում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)