Ֆրանիսան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հնարավորությանը և կարևորում է տվյալ հարցի խաղաղ կարգավորումը: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
«Կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում»,- ասել է նորանշանակ դեսպանը:
Անն Լույոն նաև նշել է, որ Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը:






