03-02-2026 / 18:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական սկանդալը չի հանգուցալուծվում․ Կատարը միջնորդում է

2021/11/02 16:30
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարի փոխվարչապետը և արտգործնախարարը մեկնելու են Բեյրութ Սաուդյան Արաբիայի և Լիաբանանի միջև դիվանագիտական ճգնաժամի կարգավորման հնարավորությունները քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի կառավարության մամլո ծառայությունը։

«Կատարի ԱԳ ղեկավարը Լիբանանի վարչապետի հետ քննարկելու է Բեյրութի և Ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև խնդրի կարգավորման հնարավոր ուղիները»,- ասված է մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը կոչ է արել Ծոցի համագործակցության խորհրդի երկրներին խնդիրը լուծել «երկխոսության միջոցով»։

Նշենք, որ Բեյրութի և Ռիյադի միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի սկանդալային հայտարարությունը։ Al Jazeera-ին տված հարցազրույցում Կորդահին հայտարարել է, որ Եմենում տիրող իրավիճակի պատճառը  Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քաղաքականությունն է: Ի պատասխան այս հայտարարության՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցությունների համար հոկտեմբերի 29-ին իր դեսպանին Բեյրութից հետ է կանչել, ինչպես նաև պահանջել Ռիյադում Լիբանանի դեսպանին լքել թագավորության տարածքը: Սաուդյան Արաբիան դադարեցրել է նաև Լիբանանից ներկրումը:

Սաուդյան Արաբիային են հետևել նաև Ծոցի մյուս երկրները: Բահրեյնը, Քուվեյթը և ԱՄԷ-ն հետ են կանչել իրենց դեսպաններին Բեյրութից «ի աջակցություն Ռիյադի»:

Չնայած նման դիվանագիտական ճգնաժամի՝  Ժորժ Կորդահին հոկտեմբերի 31-ին Al-Jadeed TV-ին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

Սաուդյան Արաբիան էլ իր հերթին է հայտարարել, որ «անիմաստ» է գործ ունենալ Բեյրութի հետ Հեզբոլլահի գերակայության պատճառով՝ վերջինիս մեղադրելով Եմենում հութիներին աջակցություն տրամադրելու մեջ։

Նախորդ Լուրը

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի խաղաղ կարգավորմանը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

Այլ Լուրեր

Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)