21-04-2026 / 04:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական օպերացիային Սիրիայում

2021/11/02 16:50
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք

Ռուսակաան «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել։

Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ Փրայսը նշել է․ «Ընդգծում ենք, որ պարտադիր է պահպանել հրադադարի գծերը և դադարեցնել սահմանից այն կողմ գործողությունները»։ Նաև նշել է, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն և հարգեն հրադադարի գծերը՝ Սիրիայում կայունությունը զարգացնելու և հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունենք, որոնցից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարն է։ Սիրիայում ճգնաժամը վերանելը, տարածաշրջանում  բացասական ազդեցություններին վերջ դնելն էլ կազմում է դրա մի մասը»,-հավելել է Փրայսը։

Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից հնարավոր ռազմական օպերացիայի վերբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին խոսել է նաև Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

Նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում Բայդենը Սիրիայի հյուսիսի ուղղությամբ գործողությունների վերաբերյալ զգուշացում է արել  Էրդողանին։

Նախորդ Լուրը

Լիբանանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական սկանդալը չի հանգուցալուծվում․ Կատարը միջնորդում է

Հաջորդ Lուրը

Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
Մերձավոր Արևելք

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

20/04/2026
Թուրքիա

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

20/04/2026
Հաջորդ Lուրը

Երևան-Թբիլիսի հարաբերություններում բարձր դինամիկա կա. Փաշինյանը ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

20/04/2026

Լիբանան-Իսրայել բանակցությունները պետք է առանձնացվեն Իրանի հետ հակամարտությունից․ Լիբանանի նախագահ

20/04/2026

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

20/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)