08-09-2026 / 18:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաղդադում բողոքի ցույցեր են անցկացվում ընտրությունների արդյունքների դեմ

2021/11/05 15:23
Մերձավոր Արևելք

Նոյեմբերի 5-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղակայվել են անվտանգության ուժեր ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դեմ անցկացվող ցույցերի համար, տեղեկացնում են իրաքյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղական աղբյուրներին:

Իրաքի խորհրդարանական ընտրություններում պարտված քաղաքական ուժերը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և մեղադրում են Իրաքի ընտրական հանձնաժողովին ձայների վերահաշվարկի գործընթացում կասկածելի դեր ունենալու մեջ: Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են խաղաղ ցույցեր անցկացնել Բաղդադում և Իրաքի տարբեր նահանգներում: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի Թահրիր հրապարակում և Ջումհուրիյա կամրջի մոտակայքում ուժեր են տեղակայվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գրում է Al Arabiya-ն:

Համաձայն աղբյուրի՝ շիայական կուսակցությունների՝ «Ալ-Ֆաթահ», «Օրենքի երկիր», «Հաղթանակ» դաշինքների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մեղադրում են ընտրական հանձնաժողովին բողոքների և ներկայացված ապացույցների ոչ պատշաճ դիտարկման մեջ: Համատեղ հայտարարությունը նաև կոչ է անում Իրաքի տարբեր  հատվածներում խաղաղ ցույցեր իրականացնել ի նշան անհամաձայնության:

Հիշեցնենք, որ Իրաքում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 10-ին: Համաձայն նախնական արդյունքների՝ խորհրդարան անցած կուսակցություններն են «Ալ-Սադր շարժում» կուսակցությունը, «Թակադում», կուսակցությունը, Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցությունը և «Օրենքի երկիր» դաշինքը: Իրանամետ շիայական կուսակցությունները միացել էին «Հաշդ Ալ-Շաաբի» կուսակցությանը՝ կազմելով Ալ-Ֆաթահ դաշինքը, որը, սակայն, հաջողություն չունեցավ ընտրություններում: Այնուհետև ընտրությունների արդյունքների դեմ բողոքներով պայմանավորված՝ Իրաքի ընտրական բարձրագույն հանձնաժողովը երկրի տարբեր նահանգներում իրականացրել է ձայների վերահաշվարկ, որը դեռևս շարունակվում է:

Նախորդ Լուրը

Պարսից ծոցի առանցքային արաբական երկրները հերթական ռազմավարական սխալն են գործում այս անգամ արդեն Լիբանանում՝ պոտենցիալ հնարավորություններ ստեղծելով մրցակից Թուրքիայի համար

Հաջորդ Lուրը

Թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել են Հասաքա նահանգը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026
Անվտանգություն

Եմենի կառավարական ուժերը հարձակման են անցել՝ գրավելու մայրաքաղաք Սանան

08/09/2026
Անվտանգություն

Իսրայելը Պաղեստինյան ինքնավարությանը լայնածավալ պատերազմով է սպառնում

08/09/2026
Հաջորդ Lուրը

Թուրքական ԶՈՒ-ն հրթիռակոծել են Հասաքա նահանգը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026

ՀՀ և ՌԴ հարաբերությունները մեծ ընտանիքի հարաբերությունների են նման. Չայկա

08/09/2026

Պատերազմում հաղթանակը շատ մոտ է. Պեսկով

08/09/2026

Թուրքիայի Անթալիա նահանգում հրդեհներ են

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)