13-06-2026 / 13:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պարսից ծոցի առանցքային արաբական երկրները հերթական ռազմավարական սխալն են գործում այս անգամ արդեն Լիբանանում՝ պոտենցիալ հնարավորություններ ստեղծելով մրցակից Թուրքիայի համար

2021/11/05 13:11
Մերձավոր Արևելք, Տեսակետ

Լիբանան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական սկանդալի պատճառով (Այն ծագել էր Լիբանանի տեղեկատվության նախարար մարոնի քրիստոնյա Ժորժ Կորդահիի՝ մինչև նախարար նշանակվելն Էր-Ռիադի եմենյան քաղաքականությունը քննադատելու պատճառով։ ՍԱ-ն ակնկալում էր նախարարի պաշտոնից հեռացում, ինչը տեղի չունեցավ, քանի որ կարող էր հանգեցնել բավականաչափ բարդ ջանքերի արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարության փլուզում։) Էր-Ռիադը և Պարսից Ծոցի նրա դաշնակիցները՝ ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը, որպես համախոհության դրսևորում, մեկը մյուսի հետևից հետ կանչեցին Բեյրութում իրենց դեսպաններին։ Որոշներն էլ պահանջեցին նաև, որ Լիբանանի դեսպանները հեռանան իրենց երկրներից։

Դիվանագիտական խնդրի կարգավորման համար միջնորդական դերակատարում ստանձնելու փորձեր է նախաձեռնել Կատարը։ Եվ թեպետ վերջինի ու Պարսից ծոցի վերոնշյալ արաբական երկրների միջև շուրջ 2 տարի տևած հակամարտությունից հետո հարաբերությունները, կարծես, ընթանում են կարգավորման հունով, այնուամենայնիվ, դեռևս շարունակում են սառը մնալ։

Միևնույն ժամանակ Կատարը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի էրդողանական Թուրքիայի հետ (նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կրոնագաղափարական ընդհանրության հիմքով), և որոշ արաբական երկրներում ու այլ գոտիներում շարունակվող հիմնախնդիրների շրջանակներում գործել են համատեղ՝ Անկարա-Դոհա հստակ դերաբաշխման եղանակով։

Վերոնշյալի համատեքստում, Լիբանանում Կատարի ակտիվացման փորձերը, համաարաբական հաշտեցման գործառույթի ձախողման դեպքում, կարող են հանգեցնել այդ երկրում Թուրքիայի դերակատարման ամրապնդման, որը նախկինում մշտապես բախվում էր արաբական միասնական դիմադրությանը։ Իսկ Անկարա-Դոհա համագործակցությունն ունի արդենիսկ բազմիցս հաջողված պրակտիկ օրինակներ՝ ի դեմս Կատարի ֆինանսական ռեսուրսների և Թուրքիայի ենթակառուցվածքների համադրման մեխանիզմի։

Այսպիսով, եթե սիրիական, լիբիական, պաղեստինյան, աֆղանական, նույն կատարյան հիմնախնդիրների օրինակը հաջողվի նաև համահայկական տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող Լիբանանում, ապա առաջիկայում կարող ենք ականատես լինել այդ երկրում Անկարայի դիրքերի զգալի ամրապնդման, որը կողմնակի էֆֆեկտով, վստահաբար, կարող է բացասաբար ազդեցություն ունենալ լիբանանահայության դիրքերի վրա՝ Մայրիների երկրի՝ համայնքային սկզբունքով գործող քաղաքական և կառավարման համակարգերի համապատկերում։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Զորավարժությունների ժամանակ Ադրբեջանում զինվորական է մահացել

Հաջորդ Lուրը

Բաղդադում բողոքի ցույցեր են անցկացվում ընտրությունների արդյունքների դեմ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփ. Իմ նախագահության օրոք Թուրքիա-Իսրայել հակամարտություն չի լինի

11/06/2026
Անվտանգություն

Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են Իրանի հարվածներին պատասխանելու իրավունքի մասին

11/06/2026
ԱՄՆ

Իսրայելցի նախարարները կոչ են արել վրեժխնդրության նպատակով ձերբակալել «Հեզբոլլահի» զինյալների կանանց և երեխաներին

09/06/2026
Հաջորդ Lուրը

Բաղդադում բողոքի ցույցեր են անցկացվում ընտրությունների արդյունքների դեմ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)