ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ իրականացվող «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները մեկնարկում են այսօր՝ նոյեմբերի 8-ին Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում, դրանք կտևեն մինչև նոյեմբերի 12-ը, գրում է Sputnik Armenia-ն:
Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները, հաղորդում է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
««Անխախտ եղբայրություն – 2021» զորավարժության ընթացքում զորքերը կցուցադրեն ՀԱՊԿ ուժերի մարզվածությունը պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորման շրջանակներում»,-ասել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողության ծրագրման և անցկացման, փախստականների ճամբարի համատեղ կազմակերպման և դրա պաշտպանության, մարդասիրական բեռով շարասյուների ուղեկցման, բլոկպոստերում ծառայության հարցերը: Վարժանքները կեզրափակվեն բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով և նրանց ոչնչացմամբ, որը, ըստ սցենարի, զավթել են ապօրինի զինված խմբավորումները։
Ընդհանուր առմամբ զորավարժությունների կմասնակցի 1700 մարդ՝ ՀԱՊԿ մասնակից երկրների զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Զինծառայողները կներգրավեն ավելի քան 300 միավոր սպառազինություն, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական շրջանի ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։