05-12-2025 / 07:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի հարցերով ԱՄՆ պատվիրակը մեկնելու է ԱՄԷ, Բահրեյն, Իսրայել և Սաուդյան Արաբիա

2021/11/12 14:58
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ պատվիրակ Ռոբերտ Մոլլին նոյեմբերի 11-20 այցելելու է ԱՄԷ, Բահրեյն, Իսրայել և Սաուդյան Արաբիա, գրում է Al Jazeera-ն: Այցի նպատակն է խթանել համագործակցությունը Վաշինգտոնի և վերոնշյալ չորս երկրների միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանն ընդառաջ:

«Ռոբերտ Մոլլին համակարգելու է մի շարք մտահոգությունների շուրջ մեր մոտեցումները՝ այդ թվում տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունների և ապագա միջուկային բանակցությունների յոթերորդ փուլի վերսկսման վերաբերյալ, որպեսզի կողմերը  վերադառնան համաձայնագրի դրույթների  լիարժեք կատարմանը»,- ասված է պետդեպի տարածած հայտարարության մեջ:

Վիեննայի բանակցությունները նպատակաուղղված են միջուկային համաձայնագրի բոլոր դրույթների կատարմանը Վաշինգտոնի և Թեհրանի կողմից: Ըստ համաձայնագրի՝ Իրանը սահմանափակումներ էր մտցրել իր միջուկային ծրագրում,  փոխարենը՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը դադարեցրել էին  պատժամիջոցները: Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և վերսկսեց մի շարք պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Այնուհետև Իրանը սկսեց խախտել միջուկային ծրագրի սահմանափակումները:

Հետաքրքրական է, որ ԱՄՆ պատվիրակի այցը համընկնում է Կարմիր ծովում անցկացվող հնգօրյա զորավարժությունների հետ, որին մասնակցում են Իսրայելի, ԱՄՆ-ի, Բահրեյնի և ԱՄԷ-ի ռազմածովային ուժերը:

Հիշեցնենք՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ավելի վաղ հայտնել էր, որ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին՝ Վիեննայում։

Նախորդ Լուրը

«Զանգեզուրի միջանցքի» լիարժեք չեզոքացումը պահանջում է բացառապես ռազմավարական երկարաժամկետ պլանավորում

Հաջորդ Lուրը

Սիրիայի ԶՈՒ-ն ամերիկյան ռազմական մեքենաներին արգելել է մտնել Կամիշլի

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Անվտանգություն

Գերմանիան կնքել է իր պատմության ամենամեծ պաշտպանական գործարքը Իսրայելի հետ

04/12/2025
Անվտանգություն

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է առանց փոխհամաձայնության

03/12/2025
Հաջորդ Lուրը

Սիրիայի ԶՈՒ-ն ամերիկյան ռազմական մեքենաներին արգելել է մտնել Կամիշլի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)