Արցախի Հանրապետությունում բջջային կապի խափանումները պայմանավորված են Ադրբեջանի կողմից հաճախականությունների խլացմամբ: Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»,- տեղեկացնում են նախարարությունից: