22-07-2026 / 18:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան աղբյուր և տարանցիկ երկիր է օտարերկրյա ահաբեկիչների համար. հրապարակվել է ԱՄՆ Պետդեպի զեկույցը

2021/12/17 16:28
Անվտանգություն, Թուրքիա

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ահաբեկչության մասին զեկույցը, որում ի թիվս տարբեր երկրների վերաբերյալ գնահատականների, Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ են տեղ գտել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը։

Զեկույցում ասվում է, որ Թուրքիան Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչների  աղբյուր և տարանցիկ երկիր է հանդիսացել։

«Թուրքիան աղբյուր և տարանցիկ երկիր է օտարերկրյա ահաբեկիչների համար, ովքեր ցանկանում են լքել Սիրիան և Իրաքը, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ ԴԱԻՇ-ին և Սիրիայում ու Իրաքում կռվող այլ ահաբեկչական կազմակերպություններին»,-ասվում է զեկույցում։

Զեկույցում նշվում է, նաև որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը 2020 թվականի ընթացքում շարունակել է քաղաքական ձերբակալություններն ու արտաքսումները և այդ ամենը որակվել է որպես «լայն ահաբեկչություն»։

«2020 թվականին Թուրքիայում շարունակվել են քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու արտաքսումները։ Ձերբակալված անձանց թվում կան քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և փաստաբաններ, որոնք մեղադրվում են PKK-ին աջակցելու կամ օգնություն ցուցաբերելու մեջ։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո կառավարությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը հռչակել է որպես «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն (FETÖ)»։ Թուրքական կառավարությունը շարունակել է ձերբակալել և հետապնդել Թուրքիայում բնակվող օտարերկրյա և իր քաղաքացիներին, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների տեղացի աշխատակիցներին, հաճախ անբավարար ապացույցների հիման վրա և նվազագույն պատշաճ ընթացակարգերով՝ FETO-ի կամ ահաբեկչության հետ կապված ենթադրյալ կապերի համար: Կառավարությունը նույն կերպ շարունակել է աշխատանքից ազատել զինվորական, անվտանգության և քաղաքացիական մարմիններում ծառայող աշխատակիցներին և քաղաքացիական ծառայողներին ամբողջ 2020 թվականի ընթացքում»,- ասվում է զեկույցում։

Նախորդ Լուրը

Ադրբեջանն Արցախում խափանել է բջջային կապը

Հաջորդ Lուրը

ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի Հայաստան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026
Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)