17-09-2026 / 12:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԿ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ․ Զաս

2021/12/27 11:58
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում` խոսելով անցնող տարում կառույցի պատասխանատվության ոլորտում առկա ռիսկերի եւ սպառնալիքների մասին։

«Հասկանալի պատճառներով մեզ առաջին հերթին անհանգստացնում է ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին աճող ճգնաժամային երեւույթները։ Իհարկե, դա Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների ողջ սպեկտրի պահպանումն է,  շարունակվող անկայունությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ-ի անդամ պետություններ Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը, իրավիճակն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- ասել է Զասը։

Նրա խոսքով` կազմակերպությունն ուշադիր հետեւում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական ​​կապի մեջ է հայկական կողմի հետ։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրեր առաջ է վերադարձել Երևանից, որտեղ Հայաստանի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է ստեղծված իրավիճակը։

«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունալի պատերազմի հետևանքների կարգավորման գործում։ Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնել ռազմական գործողությունները, հսկայական թվով կյանքեր փրկել, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով դրանց բնակիչներին»,- ասել է պաշտոնյան։

Նախորդ Լուրը

Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպման հնարավորթյան մասին. Եթե պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, դրան պետք է հաջորդի նաև բարձր մակարդակով հանդիպումներ

Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենալու Մոսկվայում. Չավուշօղլու

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026
Ադրբեջան

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավար. Հույս ունենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ մնայուն խաղաղություն կհաստատվի

16/09/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենալու Մոսկվայում. Չավուշօղլու

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)