14-09-2026 / 14:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Շոշի և Թաղավարդի հարակից դիրքերի ուղղությամբ. ՊԲ

2022/02/21 16:10
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր

Ադրբեջանական ստորաբաժանումները դարձյալ խախտել են հրադադարը Շոշի և Թաղավարդի ուղղությամբ՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, իբր, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից փետրվարի 18–ին` ժամը 17։00-ի սահմանում, թիրախավորել ու հրազենային կրակոցներ են արձակել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ։ Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր էին արձակվել նաև փետրվարի 11-ին։

Նախորդ Լուրը

Եվրանեսթի երևանյան նիստին մասնակցող ադրբեջանցի 2 պատգամավորներն արդեն Երևանում են

Հաջորդ Lուրը

Իսրայելը փորձարկել է ռազմածովային պաշտպանության նոր համակարգը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Ադրբեջան

Թյուրքական պետությունները քննարկում են «թյուրքական Շենգեն» ստեղծելու հնարավորությունը

11/09/2026
Ադրբեջան

2025-ին Ադրբեջանում 15-17 տարեկան աղջիկները 877 երեխա են ունեցել

11/09/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը փորձարկել է ռազմածովային պաշտպանության նոր համակարգը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)