Իսրայելի և Լիբանանի միջև ծովային սահմանների դեմարկացիայի շուրջ բանակցություններում ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական, միջնորդ Ամոս Հոխշտեյնն առաջարկների գրավոր տարբերակը հանձնել է Լիբանանի նախագահ Միշել Աունին, վարչապետ Նաջիբ Միկաթիին և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին: Այս մասին գրել են լիբանանյան մի շարք թերթեր:
An-Nahar թերթը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ առաջարկները լիբանանյան կողմին է փոխանցվել Բեյրութում ԱՄՆ դեսպան Դորոթի Շիի միջոցով:
«Գրավոր առաջարկը ներառում է բոլոր այն դրույթները, որոնք Հոխշտեյնը բանավոր ասել էր ծովային սահմանազատման շուրջ բանակցությունների ժամանակ», – հայտնել են աղբյուրները:
Աղբյուրների տեղեկացմամբ՝ լիբանանյան կողմը ուսումնասիրելու է ԱՄՆ-ի գրավոր առաջարկը՝ նախքան դրան միասնական պատասխան տալը: