25-08-2026 / 06:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի նախագահը 12-ամյա դադարից հետո առաջին անգամ մեկնել է ԱՄԷ

2022/03/21 10:31
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Նախագահ Բաշար Ալ-Ասադի այցը ԱՄԷ տեղավորվում է սիրիական ճգնաժամում ԱՄԷ-ի դերի ամրապնդման տրամաբանության մեջ: Նման համոզմունք է հայտնել ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը:

«Տարածաշրջանային բարդ պայմանները պահանջում են պրակտիկ և տրամաբանական մոտեցումներ մշակել, որոնք կմերժեն արաբական երկրների մեկուսացումը և կդիմակայեն մարտահրավերներին»,- Twitter-ի իր էջում գրել է ԱՄԷ-ի պաշտոնյան:

Գարգաշը հավաստիացրել է, որ ԱՄԷ-ն շարունակում է իրատեսական քաղաքականություն վարել տարածաշրջանում ճնշումների թուլացման և ճգնաժամերի լուծման շրջանակներում արաբական դերի ամրապնդման ուղղությամբ:

Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄԷ: Նա հանդիպել էր ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բըն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ, ով ընդգծել է, որ ԱՄԷ-ն ցանկանում է կառուցողական համագործակցության նոր ուղիներ բացահայտել։

Ասադը հանդիպել է նաև Աբու Դաբիի թագաժառանգ  շեյխ Մուհամմադ բըն Զայեդ Ալ-Նահյանի հետ: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր՝ կարևորելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը և օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ 2011 թվականին բռնկված սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր Բաշար Ալ-Ասադի այցն ԱՄԷ առաջին պաշտոնական այցն է որևէ արաբական երկիր: ԱՄԷ-ն 2018 թվականին վերաբացել է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Դամասկոսում 12-ամյա դադարից հետո:

محمد بن راشد يستقبل الرئيس السوري بشار الأسد في #دبي، وذلك في إطار العلاقات الأخوية بين البلدين. #الإمارات pic.twitter.com/AhaJlAOEnv

— Dubai Media Office (@DXBMediaOffice) March 18, 2022
Նախորդ Լուրը

Սիրիայի նախագահն այցելել է Արաբական էմիրություններ. իրավիճակ է փոխվել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին. ՄԻՊ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026
Միջազգային

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

24/08/2026
Հայաստան

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին. ՄԻՊ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)