26-10-2026 / 02:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանի հայ համայնքն ապրիլի 24-ին պահանջատիրական մեծ երթ կանցկացնի

2022/04/12 10:56
Հայաստան, Մերձավոր Արևելք

Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հանդես է գալու ժողովրդական մեծ երթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ կազմվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպվում է հայկական երեք կուսակցությունների կողմից:

Մեծ ժողովրդական երթը կազմակերպվելու է ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան: Մեկնարկը տրվելու է Բուրջ Համուդ թաղամասից դեպի Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

«Այն պահանջատիրական, իրավունքների պաշտպանության երթ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին հաջորդելու է պատարագ կաթողիկոսությունում, որտեղ էլ սպասվում է Արամ Առաջին Վեհափառի ելույթը: Ասեմ, որ միջոցառում է նախատեսված ապրիլի 23-ին: Անթիլիասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ հավաքվելու են համայնքում գործող երիտասարդական ու ուսանողական միությունները: Կլինեն ելույթներ ու գեղարվեստական ծրագիր»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ապրիլքսանչորսյան ուղերձներում լիբանանահայերը ոչ միայն հիշելու են Հայոց ցեղասպանության նահատակներին, ոչ միայն ընդգծելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ոչ միայն անդրադարձ է կատարվելու պահանջատիրությանը, այլև բարձրաձայնվելու է Արցախի հայության դեմ այսօր Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների հարցը:  

«Անշուշտ ելույթների առանցքում լինելու է նաև Արցախը: Այսօր մենք տեսնում ենք Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, սահմանային ոտնձգություններ: Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատում են էթնիկ զտումների վտանգի մասին հարցը միջազգային կազմակերպություններին ներկայցնելու ուղղությամբ: Արցախն այսօր անվտանգության լուրջ խնդրին է դիմակայում»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Նախորդ Լուրը

Շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո. Արցախի տեղեկատվական շտաբ

Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Հաջորդ Lուրը

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)