30-12-2025 / 15:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բախումներ Ալ-Աքսա մզկիթում. վիրավորվել է 152 պաղեստինցի. (տեսանյութ)

2022/04/15 15:00
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Այսօր Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության ուժերի միջև:

Հաղորդվում է, որ բախումների հետևանքով վիրավորվել է 152 պաղեստինցի։

Al Arabiya-ն գրել է, որ Իսրայելի  ոստիկանությունն այսօր՝ լուսաբացից առաջ, մտել է Ալ-Աքսա մզկիթ, որտեղ հազարավոր մուսուլման հավատացյալներ հավաքվել էին Ռամադան ամսվա վաղ առավոտյան աղոթքի համար:

Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են պաղեստինցիները քարեր նետում, իսկ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և նռնակներ արձակում:

Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ դիմակավորված տասնյակ անձինք՝ իրենց մոտ ունենալով Պաղեստինի և ՀԱՄԱՍ-ի դրոշները, ուրբաթ վաղ առավոտյան երթով շարժվել են դեպի մզկիթ:

«Ոստիկանությունը ստիպված է եղել մտնել տարածք՝ ցրելու ամբոխը և հետագա բռնությունները կանխելու համար հեռացնելու քարերը», – Twitter-ում հաղորդագրություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ը։

Ուշագրավ է, որ լարվածությունը տեղի է ունենում զգայուն ժամանակաշրջանում: Այս տարի Ռամադանը համընկնում է իսրայելական և քրիստոնեական կարևոր տոների հետ (հրեական Զատիկը՝  Փեսախը, որը սկսվում է ուրբաթ օրը մայրամուտից հետո, և քրիստոնեական սուրբ շաբաթը, որն ավարտվում է կիրակի օրը՝ Զատիկի տոնով):

Նշենք, որ անցյալ տարի իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներ են  տեղի ունեցել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շուրջ Ռամադան պահքի ամսին: Բռնությունները Գազայի զինյալների և Իսրայելի միջև հանգեցրին 11-օրյա պատերազմի բռնկմանը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի կառավարությունը Ֆեյսբուքում կիբերլրտեսության գործողություններ է իրականացրել

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և ԱՄԷ ուժերից պահանջել դուրս գալ երկրից

30/12/2025
Մերձավոր Արևելք

«Голос Курдистана»․ Լաթաքիայում ցուցարարները Թուրքիայի դրոշով թղթեր են այրել

30/12/2025
Մերձավոր Արևելք

Սիրիական թղթադրամների վրա Բաշար ալ-Ասադի դիմանկարը կփոխարինվի ձիթապտղի պատկերներով

30/12/2025
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արման Ծառուկյան․ «Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում»

30/12/2025

Իրանի մշակույթի նախարարn այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

30/12/2025

Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

30/12/2025

2026–ին կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինի ամանորյա ուղերձը

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)