Հակապանթյուրքիստական ուղղվածություն ունեցող և Իրանի ու Ադրբեջանի ուսումնասիրությամբ զբաղվող իրանական «Khabaresobh» տեղեկատվական-վերլուծական կայքը «Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի» անցկացման վերաբերյալ հոդված է հրապարակել։
Ըստ հոդվածի՝ Բաքվի ռեժիմը փորձում է բավարարել իր քաղաքական հավակնությունները՝ օգտագործելով «աշխարհի ադրբեջանցիների» այսպես կոչված համագումարը, որը նախորդ տարիներին անցկացվել էր Բաքվում և որոնց մասնակցել էին նաև հակաիրանականն անջատողական տարրեր։
Հոդվածում հիշեցվել է, որ Ադրբեջանի նախագահը «աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի» ժամանակ անջատողական և հակաիրանական տարրերի ելույթներ էր ունեցել: Այդ ընթացքում Ալրևն իրեն համարել էր «50 միլիոն» ադրբեջանցիների նախագահ և երաշխավոր, ինչն էլ առաջացրել էր իրանական կողմի զայրույթը, իսկ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Բաքվի վարչակազմին։
Համաձայն հոդվածի՝ «աշխարհի ադրբեջանցիների» համերաշխության քողի ներքո պաշտոնական Բաքում շարունակում է պահպանել և ամրապնդել իր ստեղծած կառույցները և «սիոնիստական ու բրիտանական կենտրոնների» աջակցությամբ ձգտում է Իրանի էթնիկ մասնատմանը։
Ընդգծվել է, որ Շուշիի հայաթափվելուց հետո՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Շուշին վերակառուցելու քողի ներքու Բաքուն մեծ ջանքեր է գործադրել քաղաքի իրանական մշակույթի վերացման ուղղությամբ, այդ թվում՝ Շուշիի մզկիթն Ալիևի կողմից անվանվել է ադրբեջանական։
Եզրափակիչ մասում շեշտվել է, որ համագումարի անցկացումը ի սկզբանե հակաիրանական բնույթ ունի և սա Շուշիի ինքնությունը փոխելու և այն թուրքական ինքությանը միացնելու ուղղությամբ ևս մեկ քայլ է։