Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության107-րդ տարելիցի նախօրեին Ուրուգվայ է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկությունը փոխանցում է Ազատություն Ռադիոկայանը:
Ուրուգվայն ու Թուրքիան ամենաբարձր մակարդակով քննարկում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
Հայ համայնքում Չավուշօղլուի այցելությունը ապրիլ 24-ից մեկ օր առաջ վրդովմունք է առաջացրել, և, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկիրներում կատարված վայրագությունները, խնդրել են ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը:
Ապրիլի 24- ին Արմենիա հրապարակում կատարվելիք միջոցարմանը ելույթ է ունենալու Ուրուգվայի արտգործնախարարը և ապրիլի 26-ին խորհրդարանում երկրի փոխնախագահը։ Նախատեսված են նաև կրոնական արարողութնյուններ, մարդասիրական միջոցառումներ, քայլարշավ և ցույցեր։