03-02-2026 / 03:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«44-օրյա պատերազմից հետո Բաքվի հակաիրանական դիրքորոշումներն ավելի համարձակ են, քան երբևէ». իրանական կայք

2022/05/10 17:59
Ադրբեջան, Իրան, Քաղաքականություն

Իրանական «Qafqaz» լրատվամիջոցը «Բաքվի և անձամբ Ալիևի հակաիրանական դիրքորոշման և գործունեության ավելի համարձակ դառնալու պատճառները» վերնագրով հոդված է հրապարակել։

«Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքուն հակաիրանական դիրքորոշումներ որդեգրելու հարցում ավելի համարձակ է դարձել, քան երբևէ։ Անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է անձամբ անհիմն մեղադրանքներ հնչեցրել Իրանի հասցեին»,- նշված է հոդվածում:

Ընդգծվել է, որ հակաիրանական գործողությունների թվում են Իրանին Ղարաբաղի միջոցով Եվրոպա թմրանյութերի փոխադրելու մեջ մեղադրելը, Ֆիզուլիի շրջանում՝ Իրանի սահմանին, Ալիևի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելն ու համբուրելը , և վերջերս Իրանին անուղղակի սպառնալու նպատակով Շուշի քաղաքում հակաիրանական անջատողական տարրերի ներկայությամբ «աշխարհի ադրբեջանցիների համաժողովի» անցկացումը։

Համաձայն հոդվածի՝ այս ընթացքում, թեև Բաքուն փորձել է Իրանի նկատմամբ Ալիևի բացասական դիրքորոշումները հավասարակշռել պաշտոնական հանդիպումներով և Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ որոշ դրական հայտարարություններով, սակայն, ընդհանուր առմամբ, Բաքուն և Ալիևը թշնամաբար են տրամարդրված Իրանի նկատմամբ։

Նշվել է, որ 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջանում Ալիևը չէր համարձակվում հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Իրանի հասցեին, սակայն պատերազմում հաղթանակից հետո շատացել են Բաքվի կողմից հնչող հակաիրանական հայատարարությունները, որովհետև Բաքուն զգում է Թուրքիայի և Իսրայելի ռազմական-անվտանգային լուրջ աջակցությունը։

Ըստ հոդվածի՝ Բաքուն ոչ միայն հակաիրանական դիրքորշումներ է արտահայտում, այլև Իրանի դեմ հրապարակային գորոծողություններ է ձեռնարկում՝ համաժողովի հրավիրելով հակաիրանական անջատողական խմբավորման անդամների և ղեկավարների:

«Բաքուն, չնայած երկու երկրների կառավարությունների բարձր մակարդակի հանդիպումներին, այնուամենայնիվ, Իրանին չի ներառում պատերազմական գոտիների վերականգնողական և ականազերծման ծրագրերում»,- նշվել է հոդվածում։

Հոդվածում մատնանշվել է, որ Մեհրիբան Ալիևայի կլանը հակադրվում է Իրանին, իսլամին և շիիզմին՝ փորձելով ստեղծել իսլամի ադրբեջանական մոդելը:

Ընդգծվել է, որ Բաքվի իշխող վերնախավի աջակցությամբ գործող էջերը ակտիվ հակաիրանական քարոզչություն են տանում, բացի այդ ՝ մշակվել է նոր հակաիրանական քարոզչական հարթակ՝ «Ազադ Իրան» մեդիա ցանցը, որն անընդհատ աշխատում է Ադրբեջանի հասարակության մեջ հակաիրանական տրամադրություններ տարածելու ուղղությամբ։

Նախորդ Լուրը

Հռոմի պապը հնարավոր է հետաձգի այցը Լիբանան

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը Իրանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու. փորձագետ

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը Իրանի համար անվտանգային խնդիրներ է ստեղծելու. փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)