Իսրայելը հայտարարել է, որ «սխալ նույնականացման» պատճառով հրթիռներ են արձակվել Լիբանանի ուղղությամբ:
«Ոչ մի անօդաչու թռչող սարք չի անցել Լիբանանի սահմանը»,- հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:
The Times of Israel պարբերականի տեղեկություններով՝ Լիբանանի հետ սահմանակից Գալիլեայի շրջանում զգուշացման ազդանշանային են գործարկվել, երբ «Երկաթե գմբեթի» կալանիչները կրակել են իսրայելական ինքնաթիռի վրա:
«Իրավիճակը վերադարձել է բնականոն հուն»,- Twitter-ում գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը։
Նշենք, որ օրեր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահի» անօդաչու թռչող սարք է հատել Իսրայելի սահանը: