06-07-2026 / 10:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի

2022/05/20 16:26
Արցախ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած Արցախի Հանրապետութան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից:

Դրանում մասնավորապես նշվում է.  «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»:

Այնուհետև հայեցակարգի նախագծում ընգծվում է կիսանախագահական համակարգի առանձնահատկության մասին. այն հենվում է երկու կենտրոնների՝ Հանրապետության նախագահի և խորհրդարանի վստահությունը վայելող վարչապետի վրա: Կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում հնարավոր է սահմանադրական մակարդակով ապահովել կառավարման համակարգի ճկունությունը ճգնաժամային իրավիճակներում: Այսպես, կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության 15 անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:

Արցախի Հանրապետության գործող Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության նախագահն է: Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է: Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, որոնց նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ազգային անվտանգության բնագավառում առկա իրավաքաղաքական հիմնախնդիրները՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:

Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ: Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելով այդ լիազորության իրականացման դեպքերը:

Նախորդ Լուրը

Լիտվայի նախագահը կաջակցի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

Հաջորդ Lուրը

Լիբանանի խորհրդարան է անցել 8 կին պատգամավոր՝ այդ թվում մեկ հայ

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանի խորհրդարան է անցել 8 կին պատգամավոր՝ այդ թվում մեկ հայ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանի ուժային կառույցներում մահերի թիվը կտրուկ աճել է ընթացիկ տարում

06/07/2026

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)