ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել երկրի Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով նոր ռազմական գործողություններ սկսելու նախագահ Թայիփ Էրդողանի ծրագրերի կապակցությամբ՝ հայտարարելով, որ ցանկացած նոր հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը և վտանգի տակ կդնի ամերիկյան զորքերին:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության պոտենցիալ աճի վերաբերյալ»- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ ստեղծելու 30 կմ խորությամբ անվտանգության գոտիներ՝ այդ շրջաններից «ահաբեկչական սպառնալիքներին» դիմակայելու համար: