05-04-2026 / 19:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին պայմանավորվածություններից

2022/07/04 17:49
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման վերաբերյալ երկու կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունների համաձայն` ձեռք են բերվել առնվազն երկու ուղղությամբ առարկայական պայմանավորվածություններ.

1.Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

2.Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Առաջին դրույթը, ըստ էության, կարող է ենթադրել երկու կողմից ցամաքային սահմանների՝ տարանցման նպատակով նախապատրաստում, մասնավորապես` սահմանային, մաքսային անցակետերի տեղակայում։ Ընդ որում, հարկ է նշել, որ այս հնարավորությունից հայկական կողմից կարող են առավել առարկայորեն օգտվել հիմնականում Հայաստան այցելած կամ այստեղ ապաստանած սփյուռքահայերը կամ երկքաղաքացիություն ունեցող այլ հայրենակիցներ։

Երկրորդ կետն արդեն ուղիղ առնչվում է Թուրքիայի հետ առևտուր անող ՀՀ տնտեսվարողներին։ Որքանով կիրառելի կլինի այս հնարավորությունը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների արժեքի հետ կապված ծախսերի մասով դեռևս առկա անհստակությունը։

Այնուամենայնիվ, նման պայմանավորվածության առկայությունն առնվազն դրական է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներում Վրաստանից տարանցիկ կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։ Եվ որ ոչ պակաս կարևոր է, բավականաչափ բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված կողմերի նպատակային քայլերն են, որոնց իրականացումը միայն հիմք կստեղծի գործընթացի իմիտացիոն շղարշից ազատվելու և դրա շարունակականությունն ապահովելու համար։

Ի դեպ, թուրքական կողմի հնարավոր քայլերը մեծապես կարելի է պայմանավորել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացքով և Արևմուտքի հնարավոր ճնշումներով։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Հայ հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքը հանձնվեց Հալեպի իշխանություններին

Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին. «Ցանկանում ենք գործընթացը աստիճանաբար շարունակել»

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին. «Ցանկանում ենք գործընթացը աստիճանաբար շարունակել»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)