03-02-2026 / 12:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/07/15 23:01
Uncategorized, Ադրբեջան, Հայաստան, Մերձավոր Արևելք

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում,  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

Այս շաբաթը հարուստ էր ուշագրավ այցերով և զարգացումներով: Կարևոր զարգացումներից առանձնացրել ենք հետևյալները.

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրուցակիցները ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

    Հեռախոսազրույցից մեկ օր անց ՌԴ-ն էլ հայտարարեց, որ մշտապես աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը մեկնարկել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ:

    Ի դեպ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ-ի նախագահի հետ:
  • Պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
  • Հայաստանի զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով:
  • Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Երուսաղեմի հռչակագիրն» են ստորագրել, համաձայն որի՝ ԱՄՆ-ը պարտավորվում է օգտագործել «իր ազգային հզորության ողջ ներուժը»՝ կանխելու Իրանին միջուկային տերություն դառնալը:
  • Հռչակագրին, բնականաբար, անդրադարձել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ այն համարելով սպառնալիք Մերձավոր Արևելքի համար:
  • Իր հերթին ԱՄԷ-ն հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանի որևէ երկրի, հատկապես Իրանի դեմ առանցքների ձևավորմանը:
  • Իսկ Սաուդյան Արաբիայի որոշմամբ՝ բացվելէթագավորությանօդային տարածքը բոլոր ավիափոխադրողների համար՝ այդ թվում իսրայելական ինքնաթիռների:
  • Ջո Բայդենը Հորդանանի արևմտյան ափ կատարած այցի ընթացքում այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
  • Հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Թեհրան:

Այլ իրադարձություններից՝

  • Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
  • Ըստ Բաքվի Մարդու իրավունքների ակումբի հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը չունի անհրաժեշտ կենսամակարդակ՝ ցածր եկամուտների, սնունդ և բնակարան ձեռք բերելու ցածր հնարավորությունների պատճառով:
  • Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում բռնկված հրդեհի պատճառով  շուրջ 2500 բնակիչ տարհանվել է:
  • Թուրքիայում հրեական գերեզմանատուն է վանդալիզմի ենթարկվել. ոչնչացվել է 36 տապանաքար։
  • Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:
  • BRICS-ն ընդլայնվելու է. Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան պլանավորում են անդամակցության հայտեր ներկայացնել
  • Իսրայելի, Հնդկաստանի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի առաջնորդներն առաջին քննարկումներն են անցկացրել նոր ձևաչափով. I2U2 խմբի առաջին հանդիպման շրջանակներում քննարկել են համատեղ համագործակցությունը պարենային անվտանգության և էներգիայի ոլորտում:
  • Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմին հաջորդ շաբաթ մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելուՊարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթաժողովին:
  • ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին:

Նախորդ Լուրը

ԱՄԷ-ն չի պատրաստվում միանալ Իրանի դեմ ձևավորվող առանցքին

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)