03-02-2026 / 09:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանյան բանակցությունների հարավկովկասյան բաղադրիչը և Հայաստանը. փորձագետ

2022/07/20 13:13
Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի՝ ԹՀ և ՌԴ նախագահների հետ հանդիպումների ընթացքում Իրան-Հայաստան սահմանի վերաբերյալ շեշտադրումը, որը տարածվել է նաև Իրանի բարձրագույն ղեկավարի թվիթերյան էջում փաստում է այն մասին, որ նշված բանակցությունների առանցքային թեմաներից է եղել նաև Հարավային Կովկասը, չնայած որ Թեհրանի գագաթնաժողովի թեմատիկ առիթը սիրիական հակամարտությունն էր և դրա կարգավորմանը միտված «Աստանայի ձևաչափի» կարևորության և արդիականության՝ հերթական անգամ ընդգծումը։

Մեծ հաշվով, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ 3 երկրները, հատկապես աշխարահաքաղաքական լրջագույն անկայունության շրջափուլում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրներ ունեն։

Վերոնշյալի համատեքստում, ինչպես հայտնի է, Ա.Խամենեին երկու տարածաշրջանային տերությունների առաջնորդների հետ հանդիպումներում հարվակովկասյան զարգացումների վերաբերյալ հերթական անգամ հնչեցրել է Թեհրանի պաշտոնական մոտեցումը հետևյալ շեշտադրմամբ.

«Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:

Ընդ որում, չի բացառվում, որ իրանական կողմից նման արձանագրման անհրաժեշտությունն առաջացել էր հուլիսին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքների վերլուծության համատեքստում։

Բացի հատկապես Էրդողանի հետ հանդիպման ընթացքում իրանական դիվանագիտական բառապաշարին բնորոշ քարոզչական նրբություններից՝ «Իրան-Հայաստան սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է»(այսինքն, ի տարբերություն՝ թյուրքական տարրը եկվոր է), Իրանի առաջնորդի հայտարարության համատեքստում կարելի է ենթադրել.

1. Կա՛մ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում 3 տերությունների դիրքորոշումներում առկա են սկզբունքային տարաձայնություններ, կա՛մ Իրանը հերթական անգամ ընդգծում է իր «կարմիր գիծը» ակնկալվող հնարավոր լուծումների հետ կապված։

2. Հանդիպումների ընթացքում «3+3» ձևաչափի առաջմղման վերաբերյալ բովանդակային շեշտադրումների բացակայությունը (բացի թեմատիկ թվարկումից) փաստում է այն մասին, որ առնվազն ներկա շրջափուլում հարավկովկասյան տարածաշրջանում կողմերի միջև համագործակցության հնարավորությունը բավականաչափ ցածր մակարդակում է։ Բայց և այնպես, պայմանավորված տարածաշրջանային հնարավոր զարգացումներից, անշուշտ կանխատեսելի է նաև կողմերի միջև բազմաշերտ քաղաքական սակարկությունների հնարավորությունը։

3. Ընդ որում, հարկ է նշել, որ «Աստանայի ձևաչափի» մասնակից դերակատարների միջև որոշակի տարաձայնությունները պահպանվում են նաևՍիրիայի հյուսիսային շրջանների հետ կապված, որտեղ տեղակայված քրդական ուժերի դեմ թուրքական կողմը ծրագրում էր նոր ռազմագործողություն իրականացնել։

4. Չի բացառվում նաև, որ քննարկվող հայտարարությունը հարավկովկասյան տարածաշրջանում հետպատերազմյան իրողություններում իրանական կողմի դիրքավորման սկզբունքային հիմնակետերից է։

Բացի վերոնշյալից, հարկ է ևս մեկ անգամ ընդգծել, որ Իրանի առաջնորդի հայտարարությունը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման հերթական արձանագրումն է։ Այն ամրագրում է առաջին հերթին իրանական շահերը, քանի որ Հայաստանի հետ սահմանի հնարավոր «վերացումը» լրջաջույն ռազմավարական և անվտանգային խնդիրներ կառաջացնի Իրանի համար ինչպես դեպի Հյուսիս և Արևմուտք կապի ապահովման հարցում Ադրբեջանից և Թուրքիայից կախվածության տեսանկյունից, այնպես էլ, ընդհանուր առմամբ, թյուրքական գործոնից կանխատեսելի սպառնալքիներին դիմակայելու առումով։

Թեհրանյան բանակցությունների համատեքստում հայկական կողմի համար կողմնորոշիչ ցուցիչներ կարող են լինել մի կողմից Իրանի հետ շահերի համադրման ռազմավարական հնարավորությունը, մյուս կողմից՝ տարածաշրջանային գործընթացներում 3 տերությունների դիրքորոշումներում կանխատեսելի սկզբունքային տարաձայնությունները, ինչը կարևոր է և՛ հնարավոր մանևրի, և՛ քաղաքական հաշվարկների բովանդակության մշակման տեսանկյունից։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ

Հաջորդ Lուրը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Իրան

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսրայելում է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)