Այսօր Իրաքի Դոհուկ նահանգում տեղակայված թուրքական ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության:
Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ հրթիռը ընկել է թուրքական ռազմաբազայի մերձակայքում գտնվող Բամառնի գյուղի վրա: Մարդկային և նյութական կորուստներ չկան:
Ենթադրվում է, որ հրթիռակոծության ետևում Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալներն են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը և Նինվե նահանգում տեղակայված թուրքական ռազմաբազան էին հրթիռակոծության թիրախ դարձել: