30-07-2026 / 23:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ նախագահը՝ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ. «Հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել բոլոր փորձություններին»

2022/08/23 13:40
Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում, և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:

Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր՝ որպես պետականության և որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:

Եվ այսօր, ինչպես և երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել ու հաղթահարել մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները՝ որպես ուղեցույց և հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ»:
 

Նախորդ Լուրը

Բեյրութի սիլոսների վնասված հատվածը փլուզվել է

Հաջորդ Lուրը

Թուրքիայի և Իրանի տեսակետները որոշ հարցերի շուրջ մրցակցային բնույթ ունեն. իրանական կայք

Այլ Լուրեր

Հայաստան

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026
Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի և Իրանի տեսակետները որոշ հարցերի շուրջ մրցակցային բնույթ ունեն. իրանական կայք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)