19-11-2025 / 20:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի և Իրանի տեսակետները որոշ հարցերի շուրջ մրցակցային բնույթ ունեն. իրանական կայք

2022/08/23 14:45
Թուրքիա, Իրան, Քաղաքականություն

Տարածաշրջանային որոշ հարցերի վերաբերյալ Թուրքիայի և Իրանի տեսակետները երբեմն մրցակցային բնույթ են ստանում։ Նման տեսակետ է արտահայտվել իրանական «Tahlilbazaar» կայքում հրապարակված՝ իրանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հոդվածում:

Ստորև Region Monitor-ը ներկայացնում է հոդվածի հիմնական թեզերը.

·  «Տարիների ընթացքում Թուրքիան փորձել է նվազեցնել Իրանից բնական գազի կախվածությունը և 2017 թվականից ի վեր Իրանի բնական գազի և հում նավթի արտահանումը Թուրքիա կտրուկ նվազել է։ Նշվել է, որ Իրանից գազի ներկրման կրճատմանը զուգընթաց թուրքերն ավելացրել են հեղուկ բնական գազի ներկրումը ԱՄՆ-ից, ըստ այդմ, իրանական կողմը ներկայումս չունի այլընտրանքային գնորդ, որը կարող է փոխարինել Թուրքիային՝ որպես իրանական բնական գազի խոշորագույն գնորդ։

·  Շեշտվել է, որ Թեհրանի և Անկարայի հարաբերությունների մեկ այլ խնդիր է տարածաշրջանային տարանցման և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ փոխզիջումների գնալը։ Թուրքերն ավելացրել են իրենց համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական հարաբերությունների ոլորտում, որպեսզի, միաժամանակ, Թուրքիան դառնա Ադրբեջանի բնական գազը Եվրոպա արտահանելու հիմնական տարանցիկ ճանապարհը։

·   Իրանցի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան շահագրգռված է շարունակել իրանական գազ գնել։ Սակայն Սև և Միջերկրական ծովում այս երկրի տարածքային ջրերի որոշ հատվածներում գազի հանքավայրերի հայտնաբերումը հարց է առաջացնում, թե արդյոք Անկարային նախկինի պես անհրաժեշտ է իրանական գազի ծավալները: Թեհրանը կանխատեսում է, որ Անկարան կօգտագործի վերջին զարգացումները Իրանից գազի ներկրումը դադարեցնելու կամ զգալի զեղչ խնդրելու համար։ Սա լրջորեն կազդի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների վրա։

·  2020 թվականի 44-օրյա պատերազմը նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանային ենթակառուցվածքային նոր նախագծերի համար։ Այս իրավիճակում Թուրքիան ցանկանում է պահպանել էներգետիկ և առևտրային տարանցիկ կենտրոնի իր դերը։ Սակայն իրանցիները խորապես անհանգստացած են, որ կրկին դուրս են մնալու այս ծրագրերից, ինչպես 1990-ականներին»:

Նախորդ Լուրը

ՀՀ նախագահը՝ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ. «Հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավել բոլոր փորձություններին»

Հաջորդ Lուրը

Լավրովը խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Սիրիայի նկատմամբ

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Անվտանգություն

Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպի «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի հետ

19/11/2025
Հաջորդ Lուրը

Լավրովը խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները Սիրիայի նկատմամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)