17-09-2026 / 18:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը

2022/08/24 14:31
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

Արցախի տեղեկատվական շտաբն անդրադարձել է  օգոստոսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակած տեղեկություններին, որոնց համաձայն,  Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցները Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ այց են կատարել Սարսանգի ջրամբար:

Տեղեկատվական շտաբից  իրազեկում են, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:

«Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:

Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում»,-նշված է տարածված հայտարարության մեջ:

Արցախի տեղեկատվական  շտաբից հայտնել են նաև, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ:

Նախորդ Լուրը

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Բեյրութում հանդիպել են ՀՀ դեսպանը և Լիբանանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ը Պաղեստինի նախագահին մուտքի վիզա չի տրամադրել

17/09/2026
Վրաստան

Վրաստանի ՊԱԾ նախկին ղեկավար Լիլուաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

17/09/2026
Վրաստան

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026
Հաջորդ Lուրը

Բեյրութում հանդիպել են ՀՀ դեսպանը և Լիբանանի արդարադատության նախարարի պաշտոնակատարը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

17/09/2026

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է ավարտին

17/09/2026

Հանդիպել են Թուրքիայի ու Իրանի ներքին գործերի նախարարները

17/09/2026

ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)