Ռուսական զինված ուժերը և Սիրիայի կառավարական ուժերը երկրի հարավում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 29 ահաբեկիչների: Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը:
Հաղորդվում է, որ ռազմական գործողությունը տեղի է ունեցել Սիրիայի Դարաա նահանգում: Ոչնչացված ահաբեկիչների շարքում են նաև օրեր առաջ Դամասկոսում զինվորականներին տեղափոխող ավտոբուսի պայթյունի պատասխանատուները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դամասկոսում զինվորներին տեղափոխող ավտոբուս է պայթել:Պայթյունի հետևանքով զոհվել էր 18 սիրիացի զինվոր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան 20-ը: