14-06-2026 / 22:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում հարցվածների 41 %-ը վերջին զարգացումները Թուրքիայի օգտին է համարում. հայտնի են հարցումների արդյունքները

2022/10/17 11:31
Իրան, Հասարակություն

Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտը գիտական էլիտայի (Թեհրանի համալսարան, Ալլամեհ Թաբաթայի համալսարան, Թավրիզի, Գիլանի, Շիրազի, Քերմանշահի Ռազի համալսարաններ), արտաքին քաղաքականության և մասնավորապես՝ Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբանների ու փորձագետների շրջանում Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ հարցում է անցկացրել: Հարցմանը մասնակցել է 384 հոգի:

Region Monitor-ը ստորև ներկայացնում է հարցման արդյունքները.

  • Հարցմանը մասնակցածների 52%-ը Հարավային Կովկասում վերջին լարվածության սրման պատճառ են համարել տարածաշրջանային ակտիվ դերակատարների սադրանքները,
  • 31%-ը լարվածության սրման պատճառ է համարել Ուկրաինայում ՌԴ զբաղվածությունը,
  • Մնացածը լարվածության սրման պատճառ են համարել կողմերից մեկի կամ երկուսի՝ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ չմնալը, ինչպես նաև գերտերությունների միջամտությունը:

  • Հարցվածների 41 %-ն ընթացող զարգացումները Թուրքիայի օգտին է համարում, 34%-ն՝ Ադրբեջանի,
  • 57 %-ը համարում է, որ Թուրքիան ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա,
  • 24 %-ը համարում է, որ Իսրայելն ամենաշատ ազդեցությունն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա,
  • 43 %-ը համարում է, որ Հարավային Կովկասն Իրանի համար կարևորվում է աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից, 26 %-ը՝ մշակութային և քաղաքակրթական, 18 %-ը՝ տնտեսական, 13 %-ը՝ քաղաքական, անվտանգային տեսանկյունից:

  • 53%-ը Իրանի ռազմավարական և անվտանգային նկատառումերի կարևոր մաս է համարում Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և սահմանների փոփոխությանը դեմ լինելը, 18%-ը՝ արտատարածաշրջանային դերակատարների ներկայությունը բացառելը, 15 %-ը՝ Իրանի աշխարհատնտեսական շահերի ապահովումը, 14 %-ը՝ անջատողական հրահրումներին դիմակայելը:

  • Հարավային Կովկասում Իրանի ռազմավարական շահերի ապահովման համար 57%-ը կարևորել է քաղաքական դիվանգիտությունը, 21 %-ը՝ տնտեսական դիվանագիտությունը, 17 %-ը՝ մշակութային դիվանագիտությունը,
  • Հարավային Կովկասում վերջին զարգացումների առնչությամբ Իրանի գործողությունները հարցվածների 43 %-ը որակել է պասիվ չեզոքություն, 31 %-ը՝ բազմակողմ դիվանագիտություն, մնացածը՝ կուլիսային դիվանագիտություն և ակտիվ չեզոքություն,
  • 39 %-ը համարում է, որ մինչև այժմ Իրանի դիվանագիտական ապարատի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով Իրանն ավելի պասիվ է եղել՝ համեմատած մյուս դերակատարների, 36%- ը համարել է, որ Իրանի դիվանագիտական ապարատի գործողությունները Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ ազդեցիկ չեն եղել, 19%-ը կարծում է, որ Իրանն աջակցում է լարվածության կառավարմանը,
  • 46 %-ը տարածաշրջանում Իրանի ներկայիս գործելաոճի պատճառ է համարում արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունեցող կառույցների անարդյունավետությունը, 33 %-ը՝ տարածաշրջանային մրցակիցների գերազանցությունը, 11 %-ը՝ պատժամիջոցների ազդեցությունը, 10 %-ը՝ էթնիկ լարվածության հարցում մտահոգությունները,
  • 43 %-ը համարում է, որ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությանը դիմակայելու համար Իրանի համար պետք է առաջնահերթություն լինի անվտանգային և ռազմական կանխարգելիչ գործողությունների իրականացումը, ըստ 28 %-ի՝ Իրանի համար առաջնահերթություն պետք է լինի Հայաստան-Իրան-ՌԴ եռակողմ համագործակցությունը, մնացած մասը, որպես առաջնահերթություն, մատնանշել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, Ադրբեջանի հետ քաղաքական դիվանագիտությունը:
Նախորդ Լուրը

Սիրիայում ոչնչացվել է շուրջ 3 տասնյակ ահաբեկիչ

Հաջորդ Lուրը

Հայտնի խաղամոլին հաղթելու միակ իրական տարբերակը

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է ավելի քան 50 իրանական ռազմաբազա.BBC

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Հայտնի խաղամոլին հաղթելու միակ իրական տարբերակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)