Այսօր Լիբանանի խորհրդարանն արդեն թվով երրորդ անգամ ձախողել է հանրապետության նախագահ ընտրելու գործընթացը:
Ընտրությունների առաջին փուլում 55 պատգամավոր չի քվեարկել ոչ մի թեկնածուի օգտի, իսկ պատգամավոր Միշել Մուավադի օգտին քվեարկել էր 42 պատգամավոր:
Այսօրվա նիստին 128 պատգամավորներից ներկա էին 119 օրենսդիրներ, սակայն անհրաժեշտ քվորումը անհնար եղավ ապահովել, քանի որ «Հեզբոլլահի» և « Ազատ հայրենասիրական շարժման» որոշ պատգամավորներ, ովքեր առաջին փուլում քվերակել էին, երկրորդ փուլին բացակայում էին:
Իր հերթին խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին նշել է, որ օգոստոսի 24-ին նիստ է գումարվելու նախագահի ընտրության համար:
Նշենք, որ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3 մեծամասնությունը: Իսկ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն՝ Միշել Մուավադը Լիբանանի նախկին նախագահ Ռենե Մուավադի որդին է: Նա խորհրդարանում ներկայացնում է Լիբանանի Հյուսիսային նահանգի Զղարթայի շրջանը: