17-04-2026 / 08:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին. ՀՀ-ում Իրանի դեսպան

2023/02/09 15:56
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, փոխանցում է Sputnik Արմենիան:

Դիվանագետին խնդրեցին մեկնաբանել ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Հայաստանն ու Իրանը իբր պատրաստվում հարձակվել Լաչինի (Բերձոր. խմբ.) և Կուբաթլուի (Սանասար. խմբ.) ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունն արդեն հերքել են այդ լուրը և սուտ որակել այն։

Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով, և եթե կան ոլորտներ, որտեղ փոխգործակցությունը չպետք է բացահայտվի, ուրեմն այդպես է պետք։

«Իրանը կարող է փոքր ապտակ տալ այն փոքր երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել։ Բայց Իրանի իշխանությունները նախընտրում են գործել ոչ հույզերի ազդեցության տակ։ Նրանք բավականին իմաստուն են և զուսպ իրենց գործողություններում»,– ասաց Զոհուրին։

Նրա խոսքով` իրանական կողմը երբեք չի ցանկացել և այժմ էլ չի ցանկանում տարածաշրջանում լարվածություն ստեղծել։ Դեսպանը ԶԼՄ–ներին հորդորեց զերծ մնալ այնպիսի վերնագրերից ու հոդվածներից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել։

«Ինչ վերաբերում է ռազմական իրավիճակին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ Իրանն ուշադիր հետևում է բոլոր սահմանային իրողություններին»,– նշեց դեսպանը։

Տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը հանգում է նրան, որ նպաստի կայունությանը և չվնասի։ Դիվանագետն ընդգծեց` չպետք է թույլ տալ, որ հակառակորդները խաղ նախաձեռնեն, պետք է հենց իրենք սկսեն և վարեն։ Իրանի և Հայաստանի հակառակորդները ցանկանում են քաոս մտցնել և շեղել 2 երկրների ղեկավարությունների ուշադրությունը։ Այդ փորձերին առավել արդյունավետ հակազդելը Հայաստանի և Իրանի համակարգված գործողություններն են, այդ թվում` տեղեկությունների մշտական փոխանակումը։

Նախորդ Լուրը

Մոսկվայում հայտարարել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախապատրաստելու մասին

Հաջորդ Lուրը

Երկրաշարժից հետո ՄԱԿ-ի առաջին օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիայի հյուսիս-արևմուտք

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026
Հայաստան

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026
Հաջորդ Lուրը

Երկրաշարժից հետո ՄԱԿ-ի առաջին օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիայի հյուսիս-արևմուտք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում Ալեն Սիմոնյանը կարճ շփում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16/04/2026

ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ը ուղիղ բանակցություններ են վարել Գազայում հրադադարի գործընթացի շուրջ

16/04/2026

Թաշչյան․ Հայտնի չէ Ծիծեռնակաբերդում շինաշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն, թե ոչ, բայց դա չի խանգարի երթին

16/04/2026

Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի արձանագրվել. ՊԵԿ

16/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)