06-04-2026 / 09:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

2023/02/15 14:11
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի համար խորթ չէ այն վիշտը, որն ավերիչ երկրաշարժի հետևանքով այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ, քանի որ 1988 թվականին նույն ողբերգությանը բախվել է հայ ժողովուրդը: Այս մասին Արարատ Միրզոյանն ասաց Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:

«Եվս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:

Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ: Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետության սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ: Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա: Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, հաջողվել է փրկել մարդկային կյանքեր»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև խորհրդանշական է համարել, որ փետրվարի 11-ին շուրջ 30 տարի փակի տակ գտվնող հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղարկվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: «Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման»,-ասաց Միրզոյանը:

Նախորդ Լուրը

Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուին

Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հումանիտար օգնության համար

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ հումանիտար օգնության համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)