ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ մարտի 12-ին Հալեպ է հասել լիբանանահայության մարդասիրական աջակցությունը՝ երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար:
Սիրիա մեկնած պատվիրակությունը գլխավորում էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին:
«Ճիշտ է՝ տարբեր երկրներում ենք ապրում, բայց ի վերջո մեկ ժողովուրդ ենք: Այնպես, ինչպես սիրիահայությունն է մեզ աջակցել դժվարին ժամանակներում, մենք էլ մեր հերթին մեր աջակցությունն ենք բերել»,- ասել է Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու մոտ նրան դիմավորել է Բերիո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տէր Մակար Սրբ. Եպս. Աշգարեանը և այլ հոգևորականներ: