Իրանցի քաղաքագետ Դիակո Հոսեյնին Aftabnews-ին տված հարցազրույցում, խոսել է Բաքվի նոր սադրանքների ու Իրանի Ատրպատական նահանգների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին:
«Ադրբեջանը դասական ազգ-երկիր մոդելի պետություն չէ, այլ ստեղծվել է Իրանի ու ՌԴ միջև պատմական գործընթացների արդյունքում: Իսրայելի նման նա էլ է փորձում իր համար պատմական ինքնություն կերտել և այդ ճանապարհին Իրանի նահանգների վրա է աչք դրել: Բաքուն կեղծ հանրապետություն է, չունի ամուր հիմքեր: Փաստերը ցույց են տալիս, որ այդ երկիրը փորձում է Իրանի Ատրպատականում համակիրներ գտնել և դա Իրանի դեմ ճնշման լծակ օգտագործել»:
Ըստ նրա՝ այս առումով պետք է վերջ դնել հանդուրժողականության քաղաքականությանը, և դիվանագիտականից բացի ռազմավարական պատասխան տալ: Եթե Բաքուն շարունակի իր ոչ բարեկամական քաղաքականությունը, ապա պետք է Հայաստանի կողքին կանգնել»: