Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանին հատկացվող աջակցությունը կարող է որոշակիորեն նվազել: Նման տեսակետ է հայտնել Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդին ISNA-ին տված հարցազրույցում:
Փորձագետը նկատել է, որ Թուրքիայում առաջիկայում նախագահական ընտրություններ են նախատեսվում, իսկ Իսրայելում ներքաղաքական ճգնաժամ է: Ուստի այս համատեքստում Բաքվին ուղղված աջակցությունը կարող է որոշակիորեն նվազել:
Դամավադին, անդրադառնալով Իրանի դեմ Ադրբեջանի գործողություններին, շեշտել է, որ Ալիևը չի կարող Թեհրանին ստիպել սխալ որոշումներ կայացնել:
«Իրանն Ալիևի լարած խաղը չի խաղալու: Բացի այդ, մենք Ալիևին հիմնական խաղացող չենք համարում: Մենք ինքներս ենք խաղը գծելու և այնպես, որ մեր շահերն ապահովվեն»,- ասել է փորձագետը: